Հասմիկ Կարապետյանի ընտանիքում օրը տոնական է․ ահա թե ինչ հրապարակում է արել երգչուհին

Շատերին սիրելի Հասմիկ Կարապետյանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերադառնում է երգարվեստի ոլորտում ակտիվ գործունեության։ Նա երկու բալիկներին լույս աշխարհ բերելուց հետո շատ կարճ ժամանակով դադար էր վերցրել։

Հետո երգչուհին խոստովանեց, որ ինքը պարզապես խեղդվում է առանց երգելու, ուստի այն իրեն պետք է թթվածնի պես։ Չնայած որ երգչուհին վերադառնում է երգարվեստ, սակայն նա շարունակում է ակտիվորեն զբաղվել նաև իր բալիկներով։

Այսօր Հասմիկի ընտանիքում օրը տոնական է, քանի որ ընտանիքի առաջնեկի՝ փոքրիկ Տաթևի տարեդարձն է։ Լրանում է Տաթևի հինգ տարին։ Տաթևի ծննդյան օրվա առիթով Հասմիկը գրել է հետևյալը․

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի աղջիկ Տաթև։ Թող Աստված օրհնի քո ճանապարհը։ Փայլի՛ր ադամանդի պես և եղի՛ր շատ առողջ ու հաջողակ քո ողջ կյանքում:

Ես սիրում եմ քեզ մինչև լուսին և դրանից էլ հետ: Իմ 5 տարեկան հրեշտակ, եղիր ամենաերջանիկը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!