Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով ժամանակին մեծ հայտնիություն ուներ և ակտիվ աշխատանքային պրոցեսում էր գտնվում, երեխաներ ունենալուց հետո լուռ էր և ահա վերջին շրջանում Հասմիկը վերսկսել է ակտիվությունը։
Երգչուհին մեծ ակտիվություն ունի ինչպես աշխատանքային ոլորտում, այնպես էլ սոցիալական հարթակներում։ Նա տարաբնույթ հրապարակումներ է կատարում, սակայն ընտանեկան բնույթի հրապարակումերը հազվադեպ են։
Այս անգամ Հասմիկ Կարապետյանը ինսթագրամյան տիրույթում հարց ու պատասխան է կազմակերպել և սերտ շփումներ հաստատել հետևորդների, երկրպագուների հետ։ Օգտատերերից մեկը երգչուհուն հարցրել էր, թե արդյոք նա և ամուսինը երրորդ երեխա չեն ցանկանում ունենալ։
Այս հարցին Հասմիկը պատասխանել է, որ ինքն ու ամույսինը որոշել են, որ երրորդ երեխա չեն ունենա։ Հիշեցնենք, որ նրանք մեկ դուստր և մեկ որդի ունեն։
Երգչուհու հարց ու պատասխանի վերաբերյալ մանրամասնութունները և մի քանի այլ լուսնակարներ առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։