Հասմիկ Կարապետյանն իրեն բնորոշ անկեղծությամբ խոսել է իր ներքին ապրումների, դժվարությունների, ցավերի ու մտահոգությունների մասին։
Հասմիկը պատմում է, որ ինքը բնույթով պայծառ ու ապրեցնող տեսակ է, երազկոտ է ու ռոմանտիկ, բայց ժամանակի ընթացքում կարողացել է իր ներսում բաց թողնել իր անցյալի ցավալի էջերը։
Հասմիկը միևնույն ժամանակ խոստովանում է, որ իր կյանքում միշտ կորուստները շատ ցավով է տանում։ Նա չի ժխտում, որ ժամանակին իր իսկ խոսքերով ու երաժշտությամբ գրված «Ես գնում եմ, սիրելի՛ս» երգը հատուկ հասցեատեր է ունեցել։
Հասմիկն ասում է, որ երգի հասցեատերը իմացել է, որ երգն իրեն է հասցեագրված։ Հասմիկը ցավով իր խոսքը անցյալ ժամանակով է կառուցում՝ հստակ ակնարկելով վաղամեռիկ հայտնի երաժշտին, ով Հասմիկի երբեմնի կողակիցն է եղել։
Հասմիկն անկաշկանդ խոսում է նաև իր ծնողական անհանգստությունների մասին։ Հասմիկի անկեղծ խոստովանությունների շարքը կարող եք լսել ստերև կցված նյութի մեջ։