Հասմիկ Խոջյանն իր նշանադրությունից առաջին լուսանկարներն է տրամադրել և մանրամասներ ներկայացրել

Համացացում երեկ տարածվել էր լուրն այն մասին, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշանադրվել է։ Հասմիկը զրուցել է Tert. am.life-ի հետ և նշանադրության մանրամասներն ու առաջին լուսանկարները ներկայացրել։ Նշանադրության օրն ընտրելիս որոշել են այն կազմակերպել իր ծննդյան օրը։

Երեկ բացի նրանից, որ դերասանուհին նշանադրվել է, նա նաև դարձավ 26 տարեկան։ Նշանադրությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր էր կազմակերպված։ Դերասանուհին ասում է, որ սիրով մեկ անգամ ևս կուզեր ծննդյան օրը լիներ։ Հասմիկը պատմում է, որ ողջ օրը հուզմունքը չի լքել։

Օրը անակնկալներով լի է եղել, քանի որ դերասանուհու համար կրկնակի տոն էր։ Ամեն բան շատ գեղեցիկ է եղել կազմակերպված։

Հասմիկի նշանածը անակնկալ է մատուցել։ Դերասանուհին պատմեց, որ նշանածն արդեն շնորհավորել էր ծննդյան օրը և երկրորդ անակնկալին չէր սպասում, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ անակնկալ է մատուցել։

Լուսանկարներում Հասմիկ Խոջյանը իսկապես երջանիկ տեսք ունի։ Շնորհավորում ենք դերասանուհուն և երջանկություն մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!