Հասմիկ Խոջյանը համացանցային տիրույթում մեծ ակտիվություն պահպանող դերասանուհիներից է։ Համացանցը նրա համար ոչ միայն հետևորդների, երկրպագուների հետ սերտ հարաբերոթյուններ պահպանելու հնարավորություն է, այլ նաև աշխատելու և գումար վաստակելու հարթակ։
Նրան վստահում են շատ բրենդներ և պնդում, որ նրա հետ համագործակցությունը մշտապես տալիս է իր պտուղները։ Հասմիկին նույնիսկ չխանգարեց առաջնեկի ծնունդը։ Նա կարողանում է հասցնել ամեն բան և ներկայանալ լավագույնս։
Այս անգամ դերասանուհին հետևորդների հետ կիսվել է, թե ինչպես են տոնել ամուսնու տարեդարձը։ Նրանք ընտանիքով գնացել են հանգստի, որտեղ վայելում են հայկական բնաշխարհը և հրաշալի անցկացնում իրենց հանգստյան օրերը։
Հասմիկ Խոջյանը հանգստից ամուսնու հետ համատեղ հոլովակ է հանրայնացրել և շնորհավորել սիրելիին տարեդարձի առիթով։
Հոլովակը լի է ջերմությամբ ու սիրով։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու հրապարակումը, ինչպես նաև մի քանի այլ ընտանեկան լուսնկարներ ևս։