Հասմիկ Խոջյանի դուստրը քառասուն օրական է… դերասանուհու հուզիչ գրառումն այստեղ

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը քառասուն օր առաջ մայրիկ է դարձել։ Նա դուստր է ունեցել և փոքրիկին շնորհել է Նարէ անունը։ Նարէն դերասանուհու առաջնեկն է։

Դստերը դերասանուհին հետևորդներին արդեն ցույց է տվել․ փոքրիկն ուղղակի հրաշք է։ Հասմիկ Խոջյանը պնդում է, որ դուստրը նման է հայրիկին։

Փոքրիկն արդեն քառասուն օրական է։ Օրվա առիթով Հասմիկը երեխայի հետ գնացել է եկեղեցի, ստացել օրհնություն, զբոսնել և հրաշալի օր ունեցել հարազատների, մտերիմների հետ։ Հասմիկն օրվա համար ընտրել էր վառ կերպար, նա գարնանային գույներով հագուստ էր ընտրել, որը համահունչ էր իր տրամադրությանը։

Դերասանուհին հոլովակ է ներկայացրել, որին կից շնորհակալ է եղել Աստծուն իր ձեռքբերումների և հրաշք դստեր համար։ Գրառումը հուզիչ է ստացվել, իսկ հետևորդները մեկնաբանություններում ջերմ ու բարի խոսքեր են հղել և հիացել գեղեցկադեմ մայրիկով և փոքրիկ հրեշտակով։

Հասմիկի հրապարակման և գրառման մանրամասներին հաղորդակից եղեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!