Հանրապետության հրապարակում տեղադրում են տոնածառը․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանը, որոշում է կայացվել այս տարի Հանրապետության հրապարակում տեղադրել գլխավոր տոնածառը։

Անցյալ տարի պարզ պատճառով տոնածառը չի տեղադրվել։ Եվ, իհարկե,  ցավը չի մեղմացել և հայի հոգին շարունակ ցավում է հազարավոր հերոս տղաների համար, սակայն երեխաների համար փոքրիկ տոն կարելի է կազմակերպել և պետք է, քանի որ տղաներն ընկան հենց այդ փոքրիկների տոնը, կյանքը պահպանելու համար։

Այսօր արդեն Հանրապետության հրապարակում տոնածառի տեղադրման աշխատանքները մեկնարկվել է։ Քաղաքապետարանը նախապես արդեն տեղեկացրել է, որ համերգային ծրագիր չի նախատեսվում, միայն փոքրիկ մանկական համերգ հասցեագրված փոքրիկներին։

Քաղաքում ամանորյա զարդարանքներ, լուսավորություն չի լինի։ Համայնքները կարող են իրենց կենտրոններում նույնպես տեղադրել տոնածառ։ Քաղաքապետարանի այս դիրքորոշումը միանշանակ չընդունվեց քաղաքցիների կողմից։


Հանրության մի հատված կարծում է, որ ոչինչ, առհասարակ, չպետք է արվեր, իսկ մեկ այլ հատված պնդում է, որ Հայաստանը պետք է ապրի և շարունակի կյանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!