Հանրահայտ երգիչ Արամ Ասատրյանը այսօր կբոլորեր ծննդյան վաթսունինը տարին։ Հանրահայտ երաժիշտն ու երգիչը կյանքից հեռացել է տասնվեց տարի առաջ՝ հանկարծակի սրտի կաթվածից։
Հայտնի երաժիշտն ու երգիչը ծնվել ու մեծացել է Էջմիածնում, իսկ ավելի հասուն տարիքում հաճախ է երկարատև բնակություն հաստատել Ամերիկայում։
Դեռ մանուկ հասակից Արամ Ասատրյանը մեծ հետաքրքրություն է ունեցել երաժշտության նկատմամբ, որը հասուն տարիքում դարձել է հիմնական զբաղմունք։
Արամ Ասատրյանի ներկայացրած գործերը մինչ այժմ էլ սիրված են և ամենից շատ լսվողներից են։ Անհնար է պատկերացնել որևէ խնջույք, որտեղ չհնչի հանրահայտ երաժշտի ներկայացրած գործերը։
Արամ Ասատրյանը չորս զավակների հայր է։ Նա մեկ աղջիկ և երեք տղաներ ունի։ Երգիչն ամուսնացած է եղել Նվարդի հետ։ Նրա աղջկա անունը Զվարթ է։
Հանրահայտ երգչի տղաներից Սեդրակը, ցավոք, ավելի վաղ է հեռացել կյանքից։ Երգչի երկու տղաները այժմ իրենց զավակների հետ միասին շարունակում են իրենց տաղանդավոր հայրիկի գործը։