Հանճարեղ Սուրեն Քոչարյանի ծննդյան օրն է․ նրա հիասքանչ կատարումը․ տեսանյութ

Ասմունքող, բանասաց, դերասան Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904ին Թիֆլիսում։ Մոսկվայի դրամատիկ դպրոցում ստացել է թատերական ուսում։

1925ին սկսել է աշխատել դեռևս նորաբաց Սունդուկյանի թատրոնում։  Դերերից են՝ Ֆուրմանով, Պեպել, Կակուլի, Մոզի, Վիշնևսկի, Ցասում և այլն։ Դերասանությունից բացի, Քոչարյանը մի նոր էտապ բացեց ասմունքի ասպարեզում։ Ասմունքին մոտենալու, մշակելու, լեզվական նորություն մտցնելու խոսքում, ու էլի շատ նյուանսներ, որոնք սկսեցին Սուրեն Քոչարյանից։

Անգերազանցելի է կարդում Ռուսթավելիի՝ Ընձենավորը, Բոկաչչոյի՝ Դեկամեոնը, Հոմերոս, Շեքսպի։ Իսկ հեքիասացության մեջ Սուրեն Քոչարյանի ընթերցածները՝ դասական են։ Նա և Շեքսպիրի վեհությունն էր փոխանցում և ամենապարզ, հասարակ նյութը՝ կենցաղային։ Բացառիկ շնորհալիության ու ինտելեկտի զուգորդումը, բացառիկ էր դարձնում Սուրեն Քոչարյան վարպետին։ նրան ասում էին դերասան՝ մի թատրոնի։

Պահպանվել են Սուրեն Քոչարյանի ձայնագրություններից, դրանք կան նաև յութուբում։  Հիմա էլ մնում են անգերազանց ու ականջահաճո, չհնացած ու այսօրվա է  Սուրեն Քոչարյանի մոտեցումները գրվածքներին։ Մահացել է Սուրեն Քոչարյանը Մոսկվայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: