Արմեն Պետրոսյանը համացանցում հաճախ է ներկայացնում իր առօրյան, աշխատանքային գործունեությունը և, իհարկե, հանգստի կազմակերպման ձևերը։
Արմեն Պետրոսյանն առավել հայտնի է որպես Մենչ, ով ընտանիքով բնակվում է Ամերիկայում։ Նրա ընտանիքում մեծանում են 3 հրաշալի զավակներ։
Մենչը հաճախ է հանրայնացնում լուսանկարներ այցելած ժամանցային և հանգստյան վայրերից։ Այս անգամ ներկայացրել է լուսանկար, որտեղ կնոջ հետ է։
Նրանք մասնակցել են աշխարհահռչակ երգիչ Ստինգի համերգին։ Հումորիստ-պրոդյուսերը գրել է․ «Հանդիպում կենդանի լեգենդի հետ»։
Ստինգի հետ համատեղ լուսանկար Մեтչը չի հրապարակել, սակայն հանրայնացված լուսանկարին կից գրառմանը հավելել է հեշթեգներ, որտեղ նշել է լեգենդար երգչի անունը՝ Ստինգ։ Ավելի վաղ հումորիստը հանրայնացրել էր Հայկոյի և որրդու հետ համատեղ լուսանկար, որը Հայկոյի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ։ Վերջերս Մենչը հայրենիքում էր և հաճախ էր կատարում կարոտով լեցուն հրապարակումներ և ցույց տալիս անսահման սերը հայրենիքի նկատմամբ։