Լիլիթ Մուրադյանն ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ համատեղ ջերմ լուսանկարով է կիսվել հետևորդների հետ։ Լուսանկարում հաղորդավարուհին գեղեցիկ, ոճային լուքով է հանդես եկել։
Նա կրել է պուտերով, կիսաթափանցիկ զգեստ, որն իրեն անչափ սազում է։ Լիլիթը լուսանկարին գրառում է կցել, որտեղ խոսել է ամուսնու հետ ունեցած հարաբերություններից, վեճերից, հույզերից և վերջապես սիրուց։
Գրառման վերջում նշել է, որ իրենց երջանկության գաղտնիքը սիրել իմանալն է։ Նա գրել է․ «Ես և Վահեն ունեցել ենք շա՜տ խնդիրներ, հանդիպել ենք դժվարությունների, ունեցել ենք վեճեր, կիսել ենք վերջին կտոր հացը, թաքցրել ենք երեխայից մեր հույզերը, հուսահատվել ենք, հետո կրկին ուժ ենք հավաքել։
Վահեն աննկարագրելի մարդու տեսակ է, այդ տեսակից շատ քիչ է մնացել, նա ազնիվ է, սկզբունքային, բարի, նվիրվող, հրաշալի ընկեր է, հուսալի գործընկեր, լավագույն ամուսին է ու հայր։
Վահեն իմ թիկունքն է, ես էլ նրա…ինձ հարցնում են «ո՞րն է ձեր երջանկության գաղտնիքը» պատասխանը մեկն է, մենք պարզապես գիտենք սիրել…լիքը սեր բոլորիդ»։