ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակիչը կլինիկական մահ է տարել և պատմել իր զգացողությունների մասին։
2018-ի փետրվարին Թինա Հայնսը սրտի նոպա է տարել։ Նրա ամուսինը՝ Բրայանը, օգնել է նրան, սակայն քիչ անց կնոջ սիրտը կրկին դադարել է բաբախել։ Նա շտապօգնություն է կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները մի քանի անգամ վերակենդանացրել են Թինային։ Բժիշկների խոսքով՝ 27 րոպե շարունակ ամերիկուհին «փաստացի մահացած» է եղել։
Հիվանդանոցում բժշկական միջամտությունից հետո կինը գիտակցության է եկել։ Նա բժիշկներից նոթատետր ու գրիչ է խնդրել և գրել․ «Դա ճշմարիտ է»։ Թինային հարցրել են, թե ինչ նկատի ունի։ Վերջինը երկինքն է ցույց տվել։
«Ամեն ինչ շատ նման էր իրականին, գույները շատ վառ էին»,-նկարագրելով հանդերձյալ կյանքը՝ ասել է ամերիկուհին։ Կինը պնդում է, որ տեսել է Հիսուս Քրիստոսին նման մեկին։ Նա կանգնած է եղել սև դարպասների առջև, որտեղից դեղին լույս է հորդել։
Թինա Հայնսի պատմությունը պատմել է նրա զարմուհին՝ Մեդի Ջոնսոնը։ Նրանք այնքան է տպավորել մորաքրոջ պատմությունը, որը նա այդ գրությամբ դաջվածք է դաջել դաստակին։