«Հանգչիր խաղաղությամբ, սիրելի մայրիկ»․ հայտնի հաղորդավարի հուզիչ հրապարակումը

Հանրահայտ հեռուստահաղորդավար Արտավազդ Եղոյանը շատ սակավ, բայց երբեմն իր սոցհարթակում կիսվում է անձնական ապրումների մասին։ Նա երբեմն անդրադառնում է իր մտերիմ ու սիրելի մարդկանց, պատմում նրանց մասին։

Սիրված հաղորդավարի հերթական հրապարակումը նրա սիրելի մայրիկի մասին է։ Հաղորդավարը մեծ կարոտով ու սիրով հայտնել է այն մասին, որ փետրվարի երեքին իր մայրիկի ծննդյան տարեդարձն է։

Հադորդավարը տեղադրել է իր մայրիկի լուսանկարները՝ գրելով հետևյալը․ «1928թ.-ի Փտրվարի 3-ը մորս ծննդյան օրն է: Վաղը նա կդառնար 94 տարեկան: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի մայրիկ»։

Նկատենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրն իր մայրիկին է հիշել նաև Արտավազդ Եղոյանի մտերիմ ընկերներից մեկը՝ Հարութ Փամբուկչյանը։ Վերջերս հայտնի երաժշտի անունով գործում է սոցհարթակ, որտեղ նախօրեին տեղադրվել է երգչի կատարմամբ «Երգ մոր մասին» ստեղծագործությունը։

Կատարումը 1984 թվականի է։ Ստորև ներկայացնում ենք Հարութ Փամբուկչյանի կատարմամբ երգը՝ այն նվիրելով բոլոր մայրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: