Վերջերս հայտնի դարձավ, որ լրագրողներից Ժիրայր Ոսկանյանն ունի դեռևս անհայտ, բայց խիստ վատ ախտանշաններով զարգացող հիվանդություն, որի պատճառով հայտնվել է հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում։ Ինքը՝ լրագրողն իր առողջական վիճակի մասին պատմում է հետևյալը․
«Արդեն մեկ ամիս է, ինչ վատառողջ եմ: Դեռ չունեմ ախտորոշում, չեմ ստանում որևէ բուժում: Քայլելու հետ լուրջ խնդիրներ ունեմ, ձեռքերը շարժելը դժվարացել է, ջերմությունս չի իջնում, ամբողջ մարմինս պատված է ցանով, նաև դեմքս:
Ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի անդադար ցավեր, ախորժակի բացակայություն ունեմ, անկողնային ռեժիմում եմ: Շարունակում եմ թեստեր հանձնել: Եղել եմ 6 հիվանդանոցում, բազմաթիվ հետազոտություններ անցել, հանձնել մի քանի տասնյակ թեստ:
Ամենը շատ պատահաբար սկսվեց մեկ օրում՝ դեմքի անկանոն այտուցներով: P.S. Բժիշկներից մեկը «հույս էր տալիս». «Հանգիստ եղիր, անհասկանալի հիվանդությունը դեռ քեզ լիզում է, որից հետո նոր սկսելու է կռծել»»: