Ամերիկացի,ծնունդով Չիկագոյից ռեփեր Քանյե Վեսթը,երեկ իր թվիթերում հայտնել է,որ նա մասնակցելու է նախագահական ընտրություններին։
Քանյեն դեռևս 2018 թվականին էր հայտարարել,որ նման ցանկություն ունի,սակայն այդ ժամանակ շատերը լուրջ չընդունեցին այդ հայտարարությունը։ Ռեփերը վերջին տարիներին հրաժարվել է աշխարհիկ կյանքի շատ հաճույքներից և ինչպես ինքն է ասում՝ նվիրել է իրեն Աստծուն։
Նրա երգերի թեմաները նվիրված են Հիսուսին և Աստծուն։ Քանյեն վերջերս իր բրենդի համար նոր սպորտային կոշիկներ ստեղծեց,որոնք անվանեց Արարատ։ Գաղտնիք չէ,որ Քիմ Քարդաշյանը ամուսնու մոտ ևս առաջացրել է հետաքրքրություն և սեր Հայաստանի ու հայերի հանդեպ։ Քանյեի առաջադրումը պետք է ուրախացնի հայ համայնքին,որովհետև հույս կառաջանա հայոց ցեղասպանության հարցը քննարկելու և վերջապես ընսունելու։
Քանյի Վեսթը ու իր ընտանիքը ի տարբերություն շատ հայտնի աստղերի,բավականին լավ են տրամադրված ներկա նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, և նունիսկ թե ՔԻմ Քարդաշյանը և թե Քանյեն, մի քանի անգամ այցելել են սպիտակ տուն և հանդիպել Դոնալդ Թրամփին։ Քանյեն նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին բարեխիղճ ղեկավարման համար։