Ալիկ և Արա Ավետիսյանների մեքենայի մեջ երգը դարձել է իսկական բում հայկական սոց․ ցանցում։ Այսքան դեռ վերջին շրջանում ոչ մի հոլովակ չէր քննարկվել։
Նույնիսկ Վ․ Համբարձումյանը, ով կենտրոն համայնքի նախկին թաղապետն էր, երգը գցել էր և գրել էր սնոբիզմ է սա չհավանելը։ Վիկտորին քննադատել են նման որակի երգը գովաբանելու համար։
Տարբեր օգտատերեր շշմել են նրա գցած տեսահոլովակից և նույնիսկ նշել, որ գուցե Վիկտորի էջը կոտրե՞լ են։ Երեք շաբաթ անց 7 միլիոն դիտում է հավաքել հոլովակը, որը ընդամենը նկարված է մեքենայի մեջ՝ հեռախոսով։ Սա իհարկե նման հոլովակի համար հրաշալի ցուցանիշ է ու նույնիսկ զարմանալի։
Գուցե խնդրահարույց էր այն, որ շատերը քննադատեցին, ու նաև դա դարձավ պատճառ տարածվելու։ Եղբայրների համար կարելի է ասել՝ ոչ ավել ու ոչ պակաս անունով երգը դեբյուտ էր։ Գուցե նույնիսկ տեսահոլովակ նկաահանեն նման հաջողությունից հետո, թեպետ 0 դրամ ծախսված հոլովակը իրենց բերեց այնքան դիտում, որքան չեն ունենում նույնիսկ պրոֆեսիոնալ նկարածները։