Արարատ քաղաքում տղան ամուսնության առաջարկության յուրօրինակ ձև է ընտրել։ Նա վերամբարձ կռունկ է հրավիրում ու այս անգամ ոչ սովորական առաջադրանքի համար, և երևի կռունկավարն էլ է շփոթվել հանձնարարությունից։ Տղան սրտիկաձև փուչիկներով վերամբարձ կռունկի միջոցով բարձրանում է հինգերորդ հարկ։
Աղջիկը շփոթմունքից լաց է լինում; Տղան երկար բանակցում է, հասկանալի է դառնում, որ երևի զույգը վիճել է կամ ինչ-որ բան այն չէ, որովհետև տղան համոզում է երկար։ Մինչ աղջիկը հաշտվում է տղայի խենթ արարքին, տղան գրպանից հանում է մատանիով տուփը։ Աղջիկը չի շտապում դնել այն, ավելի ուժեղ է հուզվում։
Տղան սկսում է խոսել,մ իհարկե չի լսվում, երգ է միակցված վիդիոին, բայց շարժումներից երևում է, որ համոզման փուլ է։
Ի վերջո աղջիկը ձեռքը տալիս է։ Տղան կռունկից իջնում է բալկոնը աղջկա։ Ներքևում կուտակված են մարդիկ սկսում են ծափահարել։ Աղջկա տանեցիները շամպայն են բերում ու նոր նշանվածները նշում են իրենց տոնը։