ուղերձ է նկարել, որտեղ ասում է, այո՛ բժիշկները ունեն Հիպոկրատյան երդում, բայց մի՞թե հանրությունը չունի պատասխանատվություն։ Իհարկե, մենք կանենք ամենը, դա է մեր գործը, բայց կան ռեսուրսներ, որոնք սպառվում են ու ամեն մահճակալ թանկ է։
Հոլովակից երևում է, որ չեն դնում դիմակները ու ասում են մեզ պետք չէ։ Վարակաբանը ասում է եկեք Նորք ինֆեկցիոն ու տեսեք, թե ինչպես չենք հասցնում սպասարկել, ինչպես ենք գիշեր ու օր փորձում օգնել։ Խնդրում է վարակաբանը խնայել մեկ մահճակալ նույնիսկ, որը կարող է կամավոր կամ զինվորի համար լինել։
Եվ իրոք շատ է բարդացել հոսպիտալացումը։ Շատերի հերթը պարզապես չի հասնում։ Շտապի մեքենաների քանակը ևս անչափելիորեն չի հերքում քանզի կանչերը հնգապատկվել են։ Այս բարդագույն իրադրություն չդնել դիմակը, հանցագործություն է։ Եթե կա թերևս մի տոկոս չվարակելու ուրեմն պետք է դնել դա։
Ամեն մեկիս պատասխանատվությունն է հարցը կարգավորելու։