«Հայ մարդը չի կարող էրեխու բերանից կտրի հացը և ասի՝ պապան կամ մաման առողջապահության տոտայի համար պետք ա թեստ հանձնեն»․ Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյանը, ով տաղանդավոր ռեժիսոր է և հետաքրքրական և ասելիք ունեցող ֆիլմերի հեղինակ, վերջին տարիներին քնադատում է իշխանությանը։

Ռեժիսորն այս անգամ անդրադարձել է պատվաստումների թեմային։ Նա դեմ է պարտադիր թեստավորմանը և գտնում է, որ պատվաստվել ցանկանալ, չցանկանալը դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է և անձին ՊՇՌ թեստ չներկայացնելու պատճառով աշխատանքից հեռացնելը՝ անօրինական։

«Հայ մարդը չի կարող էրեխու բերանից կտրի հացը և ասի՝ պապան կամ մաման առողջապահության տոտայի համար պիտի թեստ հանձնի»,- գրել է ռեժիսորը և որպես աշխատատեղ օրինակ է բերել թատրոնները՝ նշելով, որ այնտեղ ստաтում են 60 000 — 70 000 դրամ և վերջին լուման տալիս են թեստին։

Մկրտչյանը դիմում է պատգամավորներին՝ հույս տածելով, որ ինչ-որ մի բան կարող փոխվել։ «Գիտեմ, որ բան փոխել չեք կարող, բայց փորձ արեք։ Մարդիկ կհասկանան, որ կան ձեր կյանքում», գրառումն այսպես է ավարտել ռեժիսորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: