Սերը այն գեղեցիկ զգացմունքն է, որն իսկապես ունակ է աշխարհը փրկել չարից և այն ծնվում է հենց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է և այն երբեք չի սխալվում։
Հայ հայտնիների կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Կան զույգեր, որոնց սրտում զգացմունքը բույն դրեց և միահյուսեց նրանց նկարահանման հրապարակում։
Այդ զույգերից մեկն էլ Սոֆյա Պողոսյան և Աշոտ Տեր-Մաթևոսյան զույգն է։ Նրանք շատ նախագծերում են հանդես եկել և ահա դրանցից մեկն էլ միացրեց նրանց սրտերը։
Նրանք ամուսանացան 2019-ին և այսօր արդեն որդի ունեն։ Հաջորդ զույգը, որին ցանկանում ենք ներկայացնել Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան զույգն է։ Նրանց սերը ծնվեց հայտնի հումորային սիթքոմում։ Նրանք նույնպես ամուսնացան 2019-ին և այսօր արդեն ունեն մեկամյա որդի։
Դիանա Տոնոյան և Բեն Ավետիսյան զույգը հանրության կողմից նույնպես շատ սիրվեց։ Նրանց սերը ծնվեց Գևորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակից, որտեղ ապագա ամուսինները մարմնավորում էին սիրահարված զույգի: Զույգն ամուսնացավ 2020 թ․։ Բենը մի առիթով անկեղծացել էր և նշել, որ Դիանային վաղուց համակրել է և իր ցանկությամբ են Դիանային ընտրել տեսահոլովակում նկարահանվելու համար: