Նոր տեխնոլոգիաները միայն գիտության համար չեն։ Կյանքի կազմակերպումը հեշտացնելը իհարկե դրանց գերխնդիրն է ու դրա մեջ մտնում է նաև գյուղ․ տնտեսությունը, որը որքան էլ ամեն ինչ զարգանա, մնալու է միակ կերպը կերակրելու մարդկանց։
Հետաքրքրական բան է մտածել Արմեն անունով հայը, ով իր տունը դարձրել է «սմարթ»։ Ծրագրավորողը բացի այդ մասնագիտացումից, զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ և հասկանալով անհրաժեշտությունը ունենալու հարմար այգի ու ֆերմա, նա մշակել է ծրագրեր, որոնց շնորհիվ օրինակ հավը ձու է ածում ու տիկին Մարինային, Արմենի կնոջը սմս է գալիս, որ հավը ածել է կամ ծառերը հողը չորացած է ու պետք է ջրել։
Արմենը ընդգծում է, որ կարող են տանը չլինել համակարգը միացնել ու գնալ։
Արմենի տղաները ևս ծրագրավորումով են զբաղված ու կարող են ուրիշների տները ևս դարձնել խելացի։ 1300 դրամ քառակուսու համար վճարելով, դուք էլ գուցե ունենաք սմարթ տուն ու հեշտացնեք ապրելաոճը։