Հայտնիները միշտ հանրության ուշադրության կենտրոնում են, համակիրները հեշտությամբ կարող են կրկնօրինակել նրանց ոճը : Ժամանակը նույնպես թելադրում է՝ ինչ կրել, մազերն ինչպես հարդարել, և այն ինչը նորաձև էր երեկ , այսօր կարող է զավեշտալի թվալ երբեմն: Սանրվածքի ինչպիսի ձևեր էին նախընտրում հայ աստղերը նախկինում, ներկայացնենք դրանցից մի քանիսը.
Սիլվա Հակոբյան
Սանրվածքը գուցե լրացնում է երգչուհու դիմագծերը, սակայն այսօր արդեն նորաձև չէ: Երգչուհին այսօր մազերի կարճ սանրվածք ունի, ինչը նրան ավելի է գեղեցկացնում:
Նազենի Հովհաննիսյան
Նազենիի երկար վարսերի այսպիսի սանրվածք ամբողջացրել է նրա կերպարը, սակայն այսօր նրան այսպիսի սանրվածքով չենք հանդիպի:
Անահիտ Սիմոնյան
Անահիտ Սիմոնյանն այս նկարում ավելի երիտասարդ է , սակայն սանրվածքի պատճառով տարիքով ավելի մեծ է թվում:
Սոֆի Մխեյան
Սոֆի Մխեյանի մազերն այսօր բաց երանգ ունեն և ավելի նորաձև են, թեպետ մուգ երանգը նույնպես ընդգծում է նրա աչքերի փայլը:
Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիթ Հովհաննիսյանը սիրում է նոր ոճերով հադես գալ, սակայն նրան այս սանրվածքով դժվար է ճանաչել: