Հայ և արտասահմանցի հայտնի մարդիկ, ում ընդունված է <<աստղ>> կոչել , միշտ հանրության ուշադրության ներքո են , որոշ աստղերի դա դուր է գալիս, որոշներն անում են ամեն ինչ իրենց կյանքն ու կենցաղն աննկատ դարձնելու համար:
Հայտնի մարդիկ , ովքեր այս կամ այն արվեստն են ներկայացնում, շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն և դրաձնում են իրենց արտաքին տեսքին:
Այն, ինչ շատ դեպքերում չենք կարող նկատել, աստղերին վերաբերելու դեպքում աննկատ չի անցնում:
Մամուլում հանդիպում են նաև աստղերի լուսանկարները, որտեղ նրանց թերությունները խոշարացույցով ներկայացվում է նրանց հետևորդներին, ուստի այն ինչ անզեն աչքով հնարավոր չէ նկատեկ, դառնում է հանրային :
Այս ամենը գիտակցելով ,գուցե, հայ և արտասահմանյան աստղերը ոչինչ չեն խնայում իրենց արտաքին տեսքը կատարելության հասցնելու համար, երբեմն նրանք կարող են վտանգել նաև իրենց կյանքն ու առողջությունը ՝ գնալով լուրջ վիրահատական միջամտությունների:
Արդյուքնը ոչ միշտ է լավ ստացվում, նույնիս կարծիք կա , որ հիմա բոլոր աղջիկներն իրար են նմանվել հենց նույն պատճառով:
Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր ծննդից ի վեր որևէ միջամտության չեն ենթարկել արտաքին տեսքը: