Գ․ Գյուրջիևը ծնվել է հունվարի 13ին, 1866ին կամ 1877ին՝ հստակ չէ։ Սովորել է Ալեքսանդրապոլում, հետո Կարսի Առաքելոց եկեղեցում։ Հետազոտական ու որոնման կիրքը նրան տարել են միջին արևելք, հետո կենտրանական Ասիա։
Նա բազամշակույթ վայրերում է եղել ու ուսումնասիրել է միջէթնիկական ավանդույթներ։ Այդ ուսումնասիրությունները հետո նա սկսում է վերածել դասապրոցեսի ու ինչպես հետագայում բնութագրում է՝ սեփական անձի կերտումն է սովորեցրել։ Մարդկային հոգու ներդաշնակման էին ուղղված Գյուրջիևի որոնումները։
Դա նա փորձում էր ստանալ ոչ միայն միտքը մարզելով, այլ նաև մարմնի վարժությունների շնորհիվ։ «Գյուրջիևյան աշխատանքը» մեթոդ է, որի օգնությամբ արթնանում է մարդու բանականությունը։ Մահից հետո նրա հիմնվել են հիմնադրամներ՝ Գյուրջիևյան, որոնք նույն գործունեությամբ են զբաղված։
Շատ բիզնեսմեններ են օգտվել Գյուրջիևյան մշակած մեթոդներից, որոնք իրենց բերել են հաջողություններ աշխատանքում։ Գյուրջիևը գրեթե բոլոր կրոնների ներկայացուցիչների ու ուսումասիրողների հետ ուներ հրաշալի հարաբերություններ՝ բուդդիստներ, քրիստոնյաներ, դերվիշներ և այլն։