Հայ ազգի մեծ բարեկամ, դեսպան Ալեքսանդր Բոժկոյի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Ուկրանինացի մեծ դիվանագետ, հայ ազգի հավատարիմ ու սրտացավ բարեկամ Ալեքսանդր Բոժկոյի ծննդյան օրն է այսօր։ Գործիչը բոլորում է ծննդյան յոթանասունհինգ տարին։

Արդեն մի քանի տարի է, ինչ նա Հայաստանում Ուկրաինայի ներկայացուցիչն է, դեսպանը։ Նա զբաղվում է հայ գրականության արժեքավոր նմուշների թարգմանությամբ, հետաքրքրությունների ոլորտում հայագիտությունն է, հայ գրականությունը։

Ալեքսանդր Բոժկոն նար Հայ գորղների միության անդամ է։ Նրա կինը հայուհի է՝ Ռաիսա Ղարագյոզյանը, ով ծնվել է Գորիսում։ Ռաիսան ևս թարգմանչուհի է։ Նա էլ Ուկրաինայի գրողների միության անդամ է։

Ալեքսանդր Բոժկոն և Ռաիսա Ղարագյոզյանն ունեն երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Արմինեն, նկարչուհի է, իսկ մյուսը՝ Ալեսյան՝ Ուկրաինայում ԱԳՆ-ի աշխատակցուհի։

Ալեքսանդր Բոժկոն գրականագիտական ավելի քան 100 հոդվածի և բազմաթիվ արժեքավոր թարգմանական ժողովածուների հեղինակ է։


Նա մեծ սրտացավությամբ է վերաբերվում հայ ժողովրդին, արձագանքում է կարևոր և առանցքային իրողությունների ժամանակ, փորձում ամրապնդել հայ-ուկրաինական կապերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: