Փաշինյանների ընտանիքը սիրված է հասարակության մի ստվար զանգվածի կողմից: Այս գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքի հենասյունը վարչապետն է ՝ իր տիկնոջ Աննա Հակոբյանի հետ միասին: Սակայն նրանց ամենամեծ հարստությունը զավակներն են՝ Մարիամը, Շուշանը, Աշոտը և Արփին:
Արփին ամենակրտսերն է , որը նոր ու նոր գույներ է ավելացրել Փաշինյանների ընտանեկան ներկապնակում: Արփին ժողովրդի փոքրիկ զավակն է դարձել նաև, ում հետ կապված ամեն հրապարակում սպասված է : Վարաչպետն ու իր տիկինը հաճախ են կիսվում ընտանեկան կյանքի մասին պատմող փոքրիկ տեսանյութերով, որտեղ Արփիի դերակատարությունը շատ մեծ է:
Փաշինյանը մի առիթով նշել է , որ կարևոր հանդիպումներից առաջ Արփիին իր գրկում առնելու նեքրին պահանջ է ունենում. վարչապետն ուզում էր նշել այն կենսատու էներգիայի մասին, որը հենց Արփիին է իրեն տալիս:
Այս լուսանկարները ևս հոր և դստեր անապակ սիրո մասին են պատմում: Դրանք շատ լուսավոր լուսանկարներ են , Արփիի քնքշության ու հայրիկի անսահման սիրո մասին պատմող լուսանկարներ:
Շատերը նկատած կլինեն , որ փոքրիկը հոր դիմագծերն է ժառանգել, գուցե նաև՝ նրա հաստատակամությունն ու ուժեղ բնավորությունը: