Սիրված դերասան Սոս Ջանիբեկյանի հրապարակումներին սպասում են նրա բոլոր երկրպագուները։ Դերասանի գրառումները դիպուկ են և մշտապես ակտուալ թեմաների շուրջ։
Իսկ հրապարակումների մեկնաբանությունների հատվածում ուշագրավ քննարկումներ են սկսվում, որին ներգրավվում են տարբեր մասնագիտությունների մարդիկ։
Սոսի գրառումները հաճախ քաղաքական բնույթ ունեն, սակայն երբեմն էլ դերասանը ընտանեկան հրապարակումներ է կատարում՝ հաճախ դստեր հետ։ Սոսը և Մադոննան ամուսնալուծվել են, բայց և պահպանել են ընկերական հարաբերություններ։ Դա չի խանգաիրում նրանց, որպեսզի երեխան հավասարապես շփվի թե՛ մայրիկի, թե՛ հայրիկի հետ։
Դերասանը դստեր հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել։ Դերասանի հետևորդները, ընկերները և մտերիմները ջերմ խոսքեր են հղել մեկնաբանություններում և նշել, որ փոքրիկը շատ է մեծացել և է՛լ ավելի գեղեցկացել։
Սոսի և դստեր հարաբերություններն անչափ գեղեցիկ են և երբեմն կարելի է փողոցում հանդիպել նրանց հետաքրքիր զրուցելիս, զբոսնելիս և սրճարաններ այցելելիս։ Լուսանկարը սիրով կցում ենք նյութին։