ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդն ընկել է ջրի հոսանքը և զոհվել՝ փրկելով դստեր կյանքը:
46-ամյա Թոմաս Զակվերսկին ընտանիքի հետ միասին հանգստացել է Ֆլորիդայի ափերից մեկում։ Մի քանի մարդ, ներառյալ երեխաներ, խաղալիս են եղել, երբ սկսվել է մակընթացությունը։ Տղամարդը և նրա 8-ամյա դուստրը չեն հասցրել դուրս գալ ջրից։
Երեխայի մայրը ոստիկաններին ասել է, որ օգնել է հարազատներին և միանգամից չի նկատել ամուսնու և դստեր բացակայությունը։ Շրջվելով՝ կինը տեսել է, որ նրանք պայքարում են հոսանքի դեմ և օգնության է շտապել։ Զակվերսկին հասցրել է նրան փոխանցել երեխային և ակնթարթներ անց անհետացել ջրի տակ։
Երեք ժամ անց ջրասուզակները գտել են տղամարդու մարմինը 800 մ. հեռավորությամբ այն վայրից, որտեղ նրան տեսել են վերջին անգամ։
Ալիքային մակընթացությունը ծագում է տեղատվության այն պահին, երբ նահանջող ջրում ավազե գունդ կամ այլ խոչընդոտ է հայտնվում։ Արդյունքում այն վայրկյանում մի քանի մետր արագությամբ դեպի ծովն է հոսում։