«Հայրենիքի համար կռվելը անխելքություն է, ընտանիք կազմելը նորաձև չէ, առաջին հանդիպածի հետ հարաբերություն չունենալը հետամնացություն․․․»․ Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանը ընտանեկան հերթական ջերմ լուսանկարն է հանրայնացրել և կից գրառման մեջ մանրամասնել, թե ի՞նչ է ընտանիքն իր համար և հայտնել խոր մտահոգություններ այսօրվա կեղծ արժեքների վերաբերյալ։

Հաղորդավարուհին իր գրառման մեջ հարցադրում է կատարելև հետաքրքրվել, թե ո՞րն է ընտանիքի մոդելը մարդկանց համար։ Նա հայտնել է՝ այսօր մեծանում է մի սերունդ, որոնց համար արժեքները բոլորովին այլ են․ մեզ համար «աննորմալը» նրանց համար «նորմալ» է։

Հայտնել է՝ իրեն վախեցնում է այն, որ դանդաղորեն, բայց վերացվում են արժեքներ, որոնք մշտապես ընտանիքի հիմքն են հանդիսացել։ Հավելել է՝ այսօր բանակ ունենալը ակտուալ չէ, իսկ սահմանների պաշտպանությունը կարծես իմաստ չունի։

«Հայրենիքի համար կռվելը անխելքություն է, ընտանիք կազմելը նորաձև չէ, 1-ին հանդիպածի հետ հարաբերություն չունենալը հետամնացություն է»,- գրել է Լիլիթը։ Այնուհետև հավելել է՝ ինքը բավական ժամանակակից մարդ է , բայց կարծում է, որ այսպես կկորի հայի տեսակը։

«Վախենում եմ՝ տարիներ հետո մեր երեխաները և նրանց երեխաները չիմանան՝ ինչ է «Հայ դատը», Արցախյան շարժումը։ Վախենում եմ՝ 100-ամյակների պայքարը հողին հավասարեցվի։ Վախենում եմ ապրելով վերանանք»,- գրել է Լիլիթը։

Понравилась статья? Поделиться с друзьями: