Աղետալի պատերազմի տարելիցին շատերն են իրենց հույզերն ու ապրումներն արտահայտում, իսկ ասելիքների հիմնական հասցեատերերը անմահացած մեր հերոսներն են։
Հերոսացած հետախույզներից Լևոն Ավետիսյանի մասին պատմող փոքրիկ հոլովակով է կիսվել Արթուր Բարսեղյանը։
Հոլովակին կից նա գրել է․ «Լյովս, բառե՛ր էլ չկան գրելու։ Դու, որ ընկերներիդ մենակ չթողնելու, Հայրենիքդ ու հատկապես քո զինվորներին մենակ չթողնելու համար նույնիսկ կնոջդ հետ մեկ շաբաթ չանցկացրի՛ր, ինչպե՞ս խոսենք քո մասին` քեզնից հետո։
Լյովս, ըտենց հրամանատար չկա, որ չսգաց քո համար, հա՛, Ռազվեդկի Լյով, հա ապեր։ Մենք իրականում իսկի չէինք իմանում, թե դու ի՞նչ անուն ես ունեցել, հետո նոր իմացանք, որ Ասատրյանն էլ առանց քեզ ոչ մի տեղ չի գնացել։
Գոնե Ձեր խմբից մեկը կենդանի մնար կպատմեր այդ օրերի հերոսություններդ։ Գոնե մեկդ հեռու լիներ մյուսիցդ ու մեկդ փրկվեիք` պատմեիք մյուսի մասին։ Փա՛ռք մեր ընկած տղերքին»։