Այսօր ԱԺ հայտնի պատգամավորներից մեկի՝ Թագուհի Թովմասյանի ծննդյան օրն է։ Թագուհին բոլորում է ծննդյան երեսունինը տարին։
Պատգամավորը ծնունդով Վարդենիսից է։ Նրա նախնիները եղել են տեղի հոգևոր հայրերից։
Թագուհին դպրոցից հետո բարձրագույն կրթություն է ստացել նախ Մանկավարժական համալսարանում, ապա Հյուսիսային համալսարանում, որից հետո սովորել է Պետական կառավարման ակադեմիայում։
Թագուհին ստացել է լրագրողի մասնագիտություն, ապա նաև քաղաքական գործչի։ Թագուհին աշխատել է նաև գիդ՝ հայերեն-անգլերեն թարգմանություններ անելով։
Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում որպես պատգամավոր հանդես է եկել հետհեղափոխական շրջանում՝ ՔՊ թիմի կազմում։
Պատերազմից հետո նա խոստովանել է, որ չի ցանկացել մտնել նման ծանր պատասխանատվության ներքո, քանի որ շատ իրողությունների մասին է տեղեկացել, որոնք իր համար անընդունելի են եղել։
Դուրս գալով ՔՊ թիմից՝ Թագուհին ընդգրկվել է «Պատիվ ունեմ» խմբակցության շարքերում՝ դարձյալ որպես պատգամավոր ներկայանալով Խորհրդարանում։
Թագուհին ամուսնացած է և երկու զավակների մայր է։