Հանրահատ ու սիրված երգչուհիներից Սիլվա Հակոբյանին ևս համավարկը չշրջանցեց։ Ավելին, համավարակով հիվանդացել էր ոչ միայն երգչուհին, այլ նաև նրա ընտանիքը։ Սիլվան պատմել է, որ վերջին ժամանակահատվածում ինքն իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին գտնվել է մեկուսացման մեջ։
Սիլվա Հակոբյանը համավարակով հիվանդանալու մասին բարձրաձայնել է միայն այն հաղթահարելուց հետո։ Հիմա նրա և ընտանիքի մյուս անդամների մոտ ամեն ինչ կարգավորվել է, դժվարագույնը հաղթահարվել է։ Երգչուհին այդ ընթացքում մի քանի ընտանեկան կադրեր է հրապարակել՝ առանց ակնարկելու հիվանդության մասին։
Իսկ երբ հիվանդությունն արդեն անցյալում է, սկսել է խոսել այն մասին, թե ինչպես է կարողացել հաղթահարել այն։ Սիլվան նաև երախտագիտության խոսք է ուղղել իր այն հետևորդներին, ովքեր իր խոսքերից անհանգստացել և հարցրել են նրա որպիսությունը։
Նշենք, որ վերջերս Սիլվան տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքն ամուսնու հետ է, իսկ փոքրիկ Միլան ծիկրակում է հայրիկի ոտքերի հետևից։