Սևակ Ամրոյանը նոր գործի ներկայացմամբ է հանդես եկել, սակայն այս անգամ երգիչը համագործակցել է Արմեն Շահվերդյանի հետ։ Երաժիշտների համագործակցության արդյուքնում ծնվել է նոր մի գործի պրեմիերա։
Երգի ընտրության հարցում Սևակը հավատարիմ է մնացել իր երարժշտական ոճին՝ ներկայացնելով Աշուղ Շահենի հեղինակած «Իմ անուշիկ յար» ստեղծագործությունը։ Երգի մշակման հարցում օգնել է հայտնի երաժիշտ Դեր Հովան, ում հետ համագործակցում են ժամանակակից երգարվեստի ամենից հայտնի դեմքերը։
Երգը սիրելիի մասին սիրած մարդու արած գովքի, նրա մասին հավերժ երգելու ցանկության մասին է։ Ստեղծագործության մեջ հնչում են մեր երկրի պատմական տեղանունների անունները։ Ստեղծագործության կատարման մեծ մասը ներկայացնում է Սևակ Ամրոյանը, իսկ Արմեն Շահվերդյանը ձայնակցում է նրան։
Սիմվոլիկ պատկերներով է նկարահանված նաև տեսահոլովակը։ Երաժիշտների ներկայացրած գեղեցիկ ու որակյալ կատարումը, որն արդեն հասցրել է արժանանալ շատերի հավանությանը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։