Հայտնի ու սիրված դերասան Վահագն Գալստյանի քառասունչորսամյա տարեդարձն է։ Նա ծնունդով Աբովյան քաղաքից է։ Դեռ ութերորդ դասարանից հանդես է եկել Աբովյանի թատրոնի բեմից։
Մի քանի դպրոց փոխելուց և դպրոցական կրթությունից հետո դիմել է Թատերական ինստիտուտ՝ ուսանելով Արմեն Էլբակյանի արվեստանոցում։
2001 թվականին ավարտել է թատերական կրթությունը՝ հենց նույն թվականից հանդես գալով թատրոնների բեմերից որպես դերասան։
Վահագնի կյանքում հատկապես մեծ դեր է ունեցել նրա պապիկը, ում համարում է իր կյանքի փիլիսոփան, իսկ հայրը եղել է նրա կյանքի ուսուցիչը։
Վահագնի կյանքում ամենից մեծ կորուստը 2015 թվականին նրա հայրիկի կորուստն է եղել, որի հետ նա համակերպվել չի կարողացել։
Վահագնն ընտանիք է կազմել հայտնի արտիստուհի Արևիկ Սանթրոսյանի դուստրերից մեկի՝ ՇուշանՂազարյանի հետ՝ ունենալով երկու զավակ։ Վահագնի զավակներից ավագն աղջիկ է, իսկ կրտսերը՝ տղա։
Նշենք, որ դերասանը մասնակցել է նաև արցախյան վերջին պատերազմին։ Նա մարտերի օրերին լուսանկարներ էր տեղադրում մարտի դաշտից։