Հանրահայտ ու շատ սիրված արտիստ Արթուր Կարապետյանը նշում է ծննդյան հիսունյոթ տարին։ Արտիստը ծնունդով Երևանից է, որտեղ էլ սովորել է՝ ստանալով նախ դպրոցական, ապա՝ Թատերականում դերասանի կրթություն։
Արթուրը հանդես է եկել և հիմա էլ շարունակում է հանդես գալ հիմնականում թատրոնում։ Նրան երբեմն կարելի է տեսնել նաև սերիալներում ու ֆիլմերում։ Արտիստը մեր ժամանակի ամենից սիրված ու հարգված կերպարներից է։
Այս տարի Արթուրն արժանի կերպով արժանացել է տարվա լավագույն դերասան կոչմանը։ Նա իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է թատրոնին ու դերասանական արվեստին։ Արթուրն ունի նաև արտիստական ընտանիք։
Նա ընտանիք է կազմել Սաթիկ Հախնազարյանի հետ՝ միասին ձևավորոելով ներդաշնակ, մշակութապես հագեցած ընտանիք, որտեղ էլ մեծացել է նրանց միակ դուստրը՝ Ռիմա Կարապետյանը։ Այժմ Ռիման էլ ունի իր ընտանիքը։
Ռիման ընտանեկան հանգամանքների բերումով Հայաստանից հեռու է ապրում՝ պահելով սերտ կապը հայրենիքի ու ծնողների հետ։