Հայտնի ու սիրված դերասան Արա Դեղտրիկյանը նշում է ծննդյան հիսունյոթ տարին։ Ն․ Աղբալյանի անվան դպրոցն ավարտելուց հետո նա ուսանել է Թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ սկսել է հանդես գալ Պատանի հանդիսատեսի թատրոնում։
1990-ականների սկզբին Արա Դեղտրիկյանը հանդես է եկել «Թատրոն 13»-ում։ Թատերական այդ գործունեության շրջանակներում նա մեկնել է ռուսաստանյան մի շարք քաղաքներ հյուրախաղերի, ներկայացել է ներկայացումներով։
Արա Դեղտրիկյանն այն արտիստներից է, որ հանդես է եկել երևանյան բազմաթիվ հեղինակավոր թատրոններում, համագործակցության և աշխատանքի հրավեր է ստացել տարբեր թատրոններից՝ աշխատելով շատերի հետ։
Արա Դեղտրիկյանը ընտանիք է կազմել ժամանակին բավականին հայտնի պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով հետհեղափոխական Հայաստանում առավել սակավ է երևում հանրային հարթակներում, հանրային խոսքով։
Արան և Կարինեն մեկ դուստր ունեն՝ Մանանը, ով արդեն ինը տարի է, ինչ ամուսնացած է Սուրենի հետ և բնակվում է Կիևում՝ զբաղվելով երեխաների խնամքով։