Հայտնի ու սիրված դերասանուհի Անի Քոչարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի ու սիրված արտիստուհի Անի Քոչարյանը նշում է ծննդյան քառասունինը տարին։ Ծնունդով երևանցի դերասանուհին կրթությունը ստացել է ծննդավայրում, աշխատանքային գործուներությունը ևս ծննդավայրում է ծավալել։

Անի դպրոցից հետո սովորել է դերասանական բաժնում՝ Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում։ Դեռ ուսանողական տարիներից հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ նախ էպիզոդային կամ մասսայական տեսարաններում, ապա նաև՝ որպես կերպար։ Անին տասնմեկ տարեկան է եղել, երբ կյանքից հեռացել է հայրը։ Նրա մայրը աշխատում է որպես ապրանքագետ։ Նա Մոսկվայում է ապրում։ Անին հաճախ է կարոտում սիրելի մայրիկին։

Անիի ամուսինը՝ Մառլենը, ներկայումս բիզնեսով է զբաղվում, իսկ երիտասարդ տարիքու ֆուտբոլով է զբաղվել։ Անին մեկ տղա ունի, ում Աբել են անվանել։

Աբելը շարունակում է մոր մասնագիտական գիծը։ Նա ռեժիսուրա է ուսումնասիրում։ Հասցրել է հանդես գալ նաև ֆիլմերում։

Անին ներկայումս գտնվում է ակտիվ աշխատանքային գործունեության մեջ։ Նրա ծննդյան օրը սկսվում է բարեմաղթանքների տարափով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!