Պատերազմական օրերին հայտնի դարձած Մնացական Ավետիսյանի հերթական տարեդարձն է այսօր։ Նա պատերազմական օրերի նկարահանումներից հանրահայտ դարձած որպես խզված ձայնով տղա, ով հրահանգներ էր տալիս զինվորներին։
Մնացականը մարտերի ավարտից հետո կարճ ժամանակով տուն վերադարձավ։ Հենց այդ ժամանակ էլ առիթ ունեցավ խոսելու անցած դժվարին ու դժոխային օրերի, իր հերոս ընկերների, անդառնալի ցավալի կորուստների մասին։
Մարտկոցի հայտնի հրամանատարը նախ այցելել է իր հրամանատարության ներքո մարտնչած և զոհված մեր լուսավոր տղաների շիրիմներին, հանդիպել նրանց ծնողների հետ, յուրաքանչյուրին պատմել իր զավակի սխրանքի մասին։
Մնացականը վերջին շրջանում ամուսնացել է՝ ընտանիք կազմելով սիրելիի հետ, ով Մնացականի ծնողների հետ միասին պատերազմական օրերին սրտատրոփ սպասելի է արհավիրքի ավարտին և Մնացականի տունդարձին։
Մնացականի հարսանիքին ներկա են եղել Մնացականի մտերիմ ընկերները, զինվորականները, շատ արտիստներ, հայտնի դեմքեր, հարսանյաց արարողությունը վարել է հայտնի հաղորդավար Ժակ Հակոբյանը։