Այսօր հայտնի է դարձել մի ցավալի դեպքի մասին, որը տեղի է ունեցել Մոսկվայում։ Մոսկովյան հայկական թատրոնի բեմի վրա մահացել է հայտնի հայ դերասաններից Արթուր Դիլանյանը։ Նա ներկայացումներից մեիկ ժամանակ իրեն վատ է զգացել։
Անմիջապես Շտապ օգնության կանչ են գրանցել, սակայն արտիստի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի է, որ արտիստի մոտ սրտի անբավարարության պատճառով է մահը վրա հասել։
Հայտնի դերասանն ընդամենը հիսունինը տարեկան էր և սեպտեմբերի իննին կլրանար նրա վաթսուն տարին։ Արթուր Դիլանյանը աշխատել է Ա․ Ջիգարխանյանի անունը կրող թատրոնում։
Իսկ մինչ այդ դերասնական կրթություն է ստացել Մոսկվայի Գերասիմովի անունը կրող կինեմատոգրաֆիստների ինստիտուտում՝ ուսանելով հենց Ա․ Ջիգարխանյանի արվեստանոցում։
Նա հայտնի է տարբեր ֆիլմերում ու ներկայացումներում իր տիպային դերերի կերպավորմամբ։
Բացի դերասանական գործունեությունը, Ա․ Դիլանյանը ժամանակին նաև պրոդյուսերական ու սցենարիստական գործունեություն է ծավալել՝ համագործակցելով ռուսական հեռուստաալիքների հետ։