Հայտնի լրագրողներից Ժիրայր Ոսկանյանը, ինչպես վերջերս հայտնի դարձավ, բավականին լուրջ խնդիրներ ունի առողջության հետ կապված։ Հայաստանյան կլինիկաների ու հիվանդանոցների հետազոտությունները ոչ մի հստակ ախտորոշում չեն տվել։
Հարազատները Ժիրայրին ցանկանում են Ֆրանսիա տեղափոխել, սակայն այնտեղի կլինիկայից հայաստանյան բժշկի ախտորոշում են պահանջում, ըստ որի Հայաստանում հիվանդին անհնար է բուժելը։ Քանի որ Հայաստանում դեռևս նրա հիվանդությունը չի հաջողվել ախտորոշել, ուստի չկա նաև բժիշկ, ով կտրամադրի պահանջված տեղեկանքը։
Լրագրողի վիճակն օր օրի ավելի էր վատանում, իսկ արտասահմանյան կլինիկաներից հրավերը շարունակում էր ձգձգվել։ Ուստի հարազատները որոշել են մտերիմ ու սրտացավ մարդկանց օգնությամբ ու աջակցությամբ լրագրողին նախ Ռուսաստան տեղափոխել հետազոտությունների և ախտորոշման համար։
Համացանցում առկա են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչ վիճակում է հայտնվել ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ակտիվ ու կենսուրախ լրագրողը։
Նա բավականին հյուծվել է, նստած է անվասայլակի վրա, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։