Հայտնի է, թե ում մարմինն է Բաքվից բերել Ռուստամ Մուրադովը․ մանրամասներ

Ինչպես հայտնի է երեկ երեկոյան ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Բաքվից Երևան էր ժամանել։ Ռուս պաշտոնյայի համար իրականացվել է Բաքու-Երևան հատուկ չվերթ։

Ադրբեջանում Մուրադովը հանդիպումներ է ունեցել որոշ պաշտոնյաների հետ։ Նա իր հետ Երևան է բերել հայկական կողմից զոհված տղաներից մեկ մարմինը։ Անձի ինքնությունը պարզելու հաար աշխատանքներ են տարվել։

Այսօր արդեն լրատվկանները հայտնեցին, թե ով է եղել զոհվածը։ Նա Տարոն Ջիվանի Սահակյանն է, ով ավագ լեյտենանտ էր։ Տարոնը ծնվել էր 1990 թվականին։

Ադրբեջանի նախահարձակ գործողությունների արդյունքում անհետ կորած և գերեվարված զինվորների հայտնաբերման համար աշխատանքներ են ընթանում։ ՊՆ-ն հայտնում է, որ պարբերաբար կտեղեկացնի աշխատանքների  արդյունքների վերաբերյալ տեղեկություններ։

Զոհվածների ընտանիքներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները  և խոնարհվում հայրենիքին անմնացորդ նվիրված հերոսների վառ ու անմար հիշատակի առջև։ Ձեր սխրանքն անմահ և դուք, քաջ հերոսներ, անմահ եք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: