Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները քչերին են հայտնի, սակայն այն իրականացնում է վերահսկողական և այլ գործառույթներ, ինչպես նաև ընդհանրապես առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ :
Եվ ահա այդ մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը և խորհուրդը: Խորհրդի կազմը կարող է փոխվել և փոփոխվել վարչապետի համապատասխան որոշմամբ: Հունիսի 3-ի 661-Ա որոշման հավելվածումտեղ գտած փոփոխության համաձայն Խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանին փոխարինելու է եկել Զ.Բաթոյանը, ով նախկինում նույն կառավարման խորհրդի անդամ էր:
Նոր որոշմամբ Զ. Բաթոյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել Լենա Նանուշյանը, ով Առողջապահության նախարարի տեղակալ է: Այս փոփոխությունների պատճառներն ու անհրաժեշտությունը հայտնի չեն, սակայն վստահաբար այս օրերին արվող ամեն փոփոխություն ուղղված է միայն իրականացվող միջոցառումների , գործողությունների , վարվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Հանրությունն իր մասով պատրաստակամություն պետք է ցուցաբերի աջակցելու Կառավարությանը և ամեն որոշում կամ օրենք ընդունել ի գիտություն: Հատկապես այս օրերին ժողովրդի ու Կառավարության քայլերը պետք է փոխկապակցված լինեն: