Հայտնի է դարձել, թե ով է այսօրվա մարտերի զոհը․ լուսանկար և այլ մանրամասներ

Այսօր կեսօրից հետո տարբեր հարթակներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական ուժերը վերստին նոր hարձակում են նախաձեռնել դարձյալ Գեղարքունիքի միջսահմանային տիրույթում։

ՊՆ հայտարարության մեջ ասվում էր, որ մարտերը մի քանր ժամ շարունակվել են։ Քիչ առաջ ՊՆ նոր հայտարարություն հանրայնացրեց, որով հայտնեց մեր կողմից մեկ զինծառայողի զnհվելու մասին ցավալի տեղեկություն։

Ըստ այդմ հայտնի է, որ այսօրվա թանկագին ու ցավալի կորուստը Մանասերյան Վահեն է։ Վահեն ժամկետային զինծառայող է եղել։ Նա ընդամենը տասնիննամյա երիտասարդ էր, ում բոլոր ծրագրերը ապագայի հետ էին կապված։


Հայկական կողմն ունի նաև վիրավորում ստացած զինծառայողներ։ Վիրավորում ստացած զինծառայողներից երկուսը միջին ծանրության են, իսկ վեցի ստացած վիրավորումները գնահատվում են ծանր։

Նրանք առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություն առաջիկայում կհայտնվի։ Իրավիճակի մասին ևս առաջիկայում առավել մանրամասն կխոսվի։ ՊՆ խորապես ցավակցում է Վահեի ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!