Սերն այնպիսի զգացմունք է, որը սահմաններ չի ճանաչում, բառեր չի հասկանում, ինչպես նաև թույլտվություն չի հարցնում։ Անգամ տարիքային մեծ տարբերությունը դրա համար խոչընդոտ չի կարող հանդիսանալ։
Աստղային զույգերը դրա վառ օրինակն են։
Ալլա Պուգաչովան հինգ տարի է՝ ամուսնացած Մաքսիմ Գալկինի հետ, մինչ այդ նրանք հինգ տարի հանդիպել են։ Ամուսինները խոստովանում են, որ շատ երջանիկ են։
Հայդի Քլումն իր ընտրյալից մեծ է 16 տարով, սակայն դա չի խանգարել Թոմին սիրել նրան և ընդունել մոդելի 4 երեխաներին։
6 տարի առաջ Լերա Կուդրյավցևան ամուսնացավ հոքեյիստի հետ։ Լերան 17 տարով մեծ է նրանից։
Դեռևս 8 տարի առաջ Ժասմինն ամուսնացավ իրենց տասը տարով փոքր տղամարդու հետ։ Բայց դա չխանգարեց նրանց երկու երեխայի ծնող դառնալ և դաստիարակել առաջին ամուսնությունից երգչուհու որդուն։
Առանց նրանց անհնար է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, որին նա սիրահարվել դեռ աշակերտական տարիներից։ Տարիքային տարբերությունը 25 տարի է։
52-ամյա Պամելա Անդերսոնը հանդիպում է իրենից 19 տարով փոքր երիտասարդի հետ։
Աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը Շակիրան և Ժերար Պիկեն են։ Կինն ամուսնուց մեծ է տասը տարով։