Հանրահայտ երգչուհիներցի Քրիստինե Պեպելյանը հասանելի է սոցհարթակներում։ Նա հանրային ակտիվ կապը հենց հանրային սոցհարթակների միջոցով է ապահովում։
Երգչուհին իր ինստագրաման պատմություններում մի ուշագրավ լուսանկար է տեղադրել, որին, սակայն, լրացուցիչ մեկնաբանություն չի կցել։
Լուսանկարում երևում է, որ երգչուհին գտնվում է հիվանդանոցային միջավայրում, իսկ բուժաշխատողը նրա ձեռքին կաթիլային սարք է միացրել։
Որքան էլ լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջ բերել երգչուհու անձի և առողջության հետ կապված, այնուամենայնիվ Ք․ Պեպելյանը հավելյալ որևէ տեղեկություն չի հրապարակել մինչ այս։
Նշենք, որ վերջերս երգչուհին անկեղծորեն պատասխանել է իր կյանքով հետաքրքրվող օգտատերերից մի քանիսի հարցերին՝ ասելով, որ երազում է չորս տղա ունենալու մասին։
Ի պատասխան իրեն ուղղվող մյուս տարածված հարցին՝ երգչուհին ասել է, որ իր դեռևս միակ տղայի դեմքը համացանցում կհայտնիվի միայն այն ժամանակ, երբ տղան այնքան մեծանա, որ կարողանա որոշել՝ ինքն ուզո՞ւմ է դա, թե՞ ոչ։