Պատերազմում իրենց առողջությունը, լիարժեք ապրելու հնարավորությունը կորցրած և այժմ դա վերականգնել փորձող բազմաթիվ զինվորականներ ունեն բոլորի ուշադրության կարիքը։ Կարևոր է մշտական ուշադրությամբ շեշտել նրանց գոյության կարևորությունը։
Վիրավորված և իրենց առողջությունը վերականգնել փորձող զինվորներից շատերի համար տարբեր նախաձռնություններ են կազմակերպվում, որոնց շրջանակներում փորձ է արվում ուրախացնել և զվարթ դարձնել նրանց օրը։
Վերջերս այդ նպատակով ուրախ հավաքույթ է կազմակերպվել, որին մասնակցել են մեր վիրավոր տղաներից շատերը։ Միջոցառմանը ելույով հանդես է եկել նաև հանրահայտ երգչուհի Նանա, ով տարբեր հայտնի ու անհայտ ռիթմիկ, պարային երգեր է կատարել՝ փորձելով ուրախացնել մեր տղաներին։
Ստորև բերված է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նանան երգում իրեն շրջապատած տղաների համար, պարում նրանց հետ՝ փորձելով աշխուժացնել և տոնական օր պարգևել նրանց։ Նանան նաև պարի է հրավիրում առավել պասիվներին։ Այս տեսանյութը՝ կցված նյութի մեջ։