Հայտնի երգչուհին մահացել է ավիավթարի պատճառով․ մանրամասներ

Այսօր բրազիլական լրատվամիջոցներից եկող տեղեկություններից իրազեկվում ենք, որ տեղի է ունեցել մի ավիավթար, որի արդյունքում մահացել է հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոնսան։ Հընթացս պարզվել է այս դեպքի հանգամանքները։

Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ-արևմուտքում։ Մարիլիա Մենդոնսան իր գործընկերների հետ մասնավոր փոքրիկ ինքնաթիռով ուղևորվել է դեպի հյուսիս, երբ ինքնաթիռը վթարվել ու կործանվել է։

Մարիլիան պատրաստվում էր իր հերթական համերգին, որը, ցավոք սրտի, այդպես էլ չի եղել։

Կրակի բռնված ինքնաթիռի մեջ երգչուհուց բացի, եղել են նաև Մարիլիայի երաժշտական պրոդյուսերը, նրա հորեղբայրը և ևս երկու օդաչուներ։ Այս ուղևորները ևս մահացել են։

Այս դժբախտ վթարի արդյունքում հինգ քաղաքացի է մահացել։ Դեռևս քննվում են, թե որն է եղել այս վթարի իրական պատճառը։

Մարիլիան նոր էր բոլորել իր քսանվեց տարին, իսկ երկու տարի առաջ նա Գրեմմիի էր արժանացել։ Տաղանդավոր երգչուհու առաջիկա ծրագրերը այդպես էլ անկատար մնացեին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!