Հայրենիքի պաշտպանությունն ու զինծառայությունը ազնիվ հոգիների համար կարևորագույն ու սուրբ գործ է։ Այն չի ճանաչում ոչ մի արտոնյալ։ Ահա հայրենիքին ու հայոց բանակին ծառայող հայորդիներից է հայտնի երգիչ Արսեն Գրիգորյանի տղան։
Գրիգորը բոլորել է ծննդյան քսան տարին։ Այս առիթը հայրը նշանավորել է նաև համացանցում՝ հրապարակելով իր և Գրիգորի լուսանկարներից մեկը, որն արվել է Արցախում։ Գրիգորը լուսանկարում զինվորի հագուստով է, այսինքն գտնվում է զինվորական ծառայության մեջ։
Արսեն Գրիգորյանն իր հպարտությունն է հայտնել այն առիթով, որ իր տղան հայոց բանակի զինվորներից մեկն է։
Գրիգորն իր մասնակցությունն է բերել նաև քառասունչորս օր ձգված արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ ունենալով էական ու առանցքային դերակատարում որպես զինծառայող։
Արսեն Գրիգորյանն իր հայրական օրհնանք- մաղթանքն է հղել որդուն՝ նրան բարի ծառայության շարունակություն մաղթելով։
Հայրական մաղթանքին միացել են երգչի սոցհարթակի ընկերները՝ շնորհավորելով Գրիգորին։