Հայտնի երգիչ, երգահան Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր հանրահայտ երգիչ ու երաժիշտ Թաթա Սիմոնյանը նշում է ծննդյան հիսունիննամյա հոբելյանը։ Թաթան Երևանում է ծնվել։ Թաթայի անունը Ալբերտ է, սակայն նրան Թաթա են ճանաչում բոլորը, քանի որ նրան այդպես է դիմել մայրը։

Թաթան ընդամենը մի քանի ամսական է եղել, երբ ավտովթարից Ամանորի գիշերը մահացել է նրա հայրը։ Մայրը տատիկի հետ միասին մեծացրել է Թաթային, հետո մայրն ամուսնացել է ու նորից զավակներ ունեցել։

Իր մանկությունից Թաթան գոհ է, միայն թե շատ է զգացել հայրական թիկունքի բացակայությունը։ Նա դպրոցական կրթությունից հետո սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ հանդես գալով ռեստորաններում։

Նոր տարվա մասին երգը Թաթային հաջողություն է բերել։ Մեկ գիշերում հայտնի դարձած Թաթան մեր իրականության ամենից հաջողակ կերպարներից է, ով իր գործունեության ընթացքում մեծ ձեռքբերումներ է ունեցել։

Թաթան ամուսնացած է Գոհարի հետ։ Նրանք մեկ որդի ունեն։ Ընդ որում, ամուսինները երկար ժամանակ զավակ չեն ունեցել։ Զավակ ունենալու միտքը երջանկացրել է զույգին։ Թաթայի տղան այժմ ուսանող է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!