Հայտնի դերասան Կարո Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասան Կարո Հովհաննիսյանն այսօր բոլորում է ծննդյան երեսուն տարին։ Նա ծնվել ու մեծացել է հագեցած մշակութային միջավայրում, ինչն էլ մեծ նշանակություն է ունեցել նրա անձնային որակների զարգացման վրա։

Կարոն հանրահայտ բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանի տղան է։ Նրա հոր գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդի դերասանական կարողությունների աճի ու զարգաման վրա։

Կարոն չի թաքցրել, որ նա հոր շնորհիվ է ընտրել դերասանի մասնագիտություն, սակայն իր մասնագիտական զարգաման հետագա ուղին Կարոն ինքնուրույն ու մեծ աշխատասիրությամբ է կերտել։

Կարոն այն երիտասարդ դեմքերից է, ով հայկական հեռուստասերիալների ասպարեզում ամենից պահանջված ու շատ դերեր ստանձնած դերասանն է։

Կարոյի տաղանդը չի սահմանափակվում միայն դերասանության ոլորտում։ Նա նաև հաջողակ հաղորդավար է, ստանձնել է մի շարք կարևոր միջոցառումներ, մրցանակաբաշխությունների և համերգների հաղորդավարությունը։

Հատկանշական է, որ երիտասարդ դերասանի անձնական կյանքը շատերի հետաքրքրասիրության առանցքում է գտնվում, սակայն ինքը՝ Կարոն, այդ մասին չի խոսում։

Понравилась статья? Поделиться с друзьями: